воскресенье, 30 августа 2015 г.

Տերյանական տրամադրություն

Առհասարակ  Տերյանի  բանաստեղծությունները  տարբերվում են: Նա ամեն ինչ  շատ պարզ, գեղեցիկ  ու չափազանցված  է ներկայացնում: 
Երբ-որ  կարդում ես  Տերյան, նա  ամբողջությամբ  վերցնում է  քեզ   իրականությունից  անջատում ու ստիպում  մտածել  էնպիսի բաների մասին, ինչի  մասին  առօրյայում   չես մտածի, քեզ  մտածելու  տեղիք է  տալիսինչ-որ  բաներ  որոնելու,  փորձելուհասկանալու:  
Տերյանը  ստիպում է  հասարակն  ու  գեղեցիկը  ընկալել որպես   արտասովոր  ու   անհասանելի բան:  Օրինակ՝ նա իր տեսած  գեղեցկությունը  չափազանցված է  ներկայացնում,  մի տեսակ  աստվածացնում է  իրականությունը  և սովորեցնում  գնահատել ունեցածդ:
Սիրում եմ Տերյան,  բայց  ոչ  միշտ   կարող եմ  Տերյան  ընթերցելՆկատի ունեմ  տրամադրության  հետ է  կապված  Տերյան կարդալըՉեմ կարողանա  Տերյան  կարդալեթե  բարձր  տրամադրություն  ունեմեթե  հագեցած  օր եմ  ունենում,  եթե ընկերներով ենք  ընթերցում,  ուղղակի անհնար է:  Տերյանը մի տեսակ  մենակություն  է սիրում,  մենակություն,  տխուր կամ  սովորական  տրամադրություն և ազատ  ժամանակ:

ՈՒ  հետաքրքիր է նրանովոր կարդալով  Տերյան սկսում ես  նրա  զգացմունքները  համեմատել  քո  զգացմունքների հետու  շատ-շատնմանություններ  ես գտնում:  Տերյանով էլ ես  սկսում  ինքդ  քեզ  բացահայտել,  որովհետև  դու  չես  կարդում  Տերյանը որպես  դաս,  կամ անգիր  սովորելու  համարայլ  Տերյանը  կարդում ու զգում ես   հոգով զուտ  ներքին  բավարարվածության համար:

Комментариев нет:

Отправить комментарий