воскресенье, 30 августа 2015 г.

Տարօրինակ է աշունը,ես էլ եմ տարօրինակ ասում են

Ինչու՞ ենք մենք սիրում աշունը, դե, հա, գեղեցիկ, հետաքրքիր, տաք ու գույնզգույն, բայց ընդամենը եղանակ է , ինչու՞ ենք աշուն ասելուց միշտ տխրում, ինչ է պարունակում այդ բառը իր մեջ, որ մենք տխրում ենք, մի՞թե չկա այդ բառի մեջ ոչինչ, որ ստիպի մեզ ժպտալ, մի՞թե կարելի է տխրել վառ գույներից, ի՞նչ են հիշեցնում մեզ այդ գույները, կամ ի՞նչ է նշանակում տխրել, դե, լավ հարցերս շատ եղան։ Աշունը ուղղակի եղանակ է, մնացած բոլորի նման, կամ միգու՞ցե տարբերվում է, դե, հա, իհարկե տարբերվում է, չէ՞, որ մենք  տխրում ենք, դա է տարբերությունը։ Երանի մի օր հասկանամ թե ինչու են մարդիկ տխրում, այդ ժամանակ միգու՞ցե ես էլ սկսեմ տխրել։ Ասում են խոսում է աշունը, խոսում են գույները, եթե անկեղծ, ես չեմ լսում, և՞, ի՞նչ է ասում, ի՞նչու ես չեմ լսում, գիտե՞ք, իրականում նա չի խոսում, ուղղակի դուք ցանկանում եք լսել նրան, ահա և վերջ։ Տարօրինակ է աշունը, ես էլ եմ տարօրինակ, ասում են։ Նույնը, բայց նորից, եկավ աշունը ու նորից փոխեց ամեն ինչ, գույները, եղանակը, կյանքը, իսկ մե՞նք, չէ՞, որ մենք նույնպես փոխվում ենք, իսկ ո՞վ է փոխում մեզ, աշու՞նը։

Комментариев нет:

Отправить комментарий