Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:Նշել բնական աղետի առջացման պատճառները,բացահայտելով մարդկային գործոնի դերը,հնարավորության դեպքում բերել օրինակներ:
Երկրաշարժ.
Երկրաշարժ.
Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնյայում ձուկը,Հնդկաստանում խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտել։ Նա համարում էր, որ երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։
Ինչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:
Աղետը պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:
Ինչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:
Իմ կարծիքով, բնական աղետների դեմ մենք չենք կարող լիարժեք պայքարել, փորձը ցույց է տալիս, որ կանխատեսումները ոչ միշտ են ճիշտ լինում, շատ հաճախ մարդկանց խուճապի են մատնում, թե երկրաշարժ է լինելու, բայց իրական երկրաշարժները լինում են ավելի անսպասելի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել հնարավորինս քիչ տուժելու համար: Օրինակ` շատ կարևոր է, որ բոլորը՝ առանցտարիքային սահմանափակումների իմանան պաշտպանվել երկրաշարժերից: Անհրաժեշտ է խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ: Բացառել վերելակի օգտագործումը:
Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:
Комментариев нет:
Отправить комментарий