воскресенье, 30 августа 2015 г.

Մթնոլորտ

ԻՆչպիսի օդ ենք շնչում մենք:

Երեւանում փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱՎԾ-ն` վկայակոչելով բնապահպանության նախարարությանը:

Բացի այդ, ազոտի երկօքսիդի խտությունը նորման գերազանղել է 2.6 անգամ, իսկ ազոտի մոնօքսիդը եւ ծծմբի երկօքսիդը գտնվում են թույլատրելիի սահմաններում:

Համեմատության համար` Գյումրիում փոշու միջին խտությունը հունիսին թույլատերլի սահմանը գերազանցել է 1.9 անգամ:Նշենք, որ մյուս քաղաքներում փոշու խտությունը չի ուսումնասիրվում. միայն Արարատ եւ Հրազդան քաղաքներում չափվում է ցեմենտի փոշու խտությունը: Երկու քաղաքներում էլ այդ նորման գերազանցում է 1.2 անգամ:


Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:

Մեր միջավայրի օդը ախտոտող գլխավոր պատճառը դա փոխադրամիջոցներն են, օրինակ ` մեքենաները,ինքնաթիռները և այլն: 
Փոխադրամիջոցները վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը իսկ այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը, որը մարդկությունը շնչում է:Երկրորդ պատճառը դա Արդյունաբերություններն են, օրինակ ` ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները, որոնք որ հանդիսանում են թթվային օքսիդներ:Տեղումների ժամանակ այդ նյութերը առաջացնում են թթու անձրևներ, որոնք իհարկե բացասական կերպով են ազդում շրջակա միջավայրի վրա:Գյուղատնտեսությունը նույնպես աղտոտում է օդը գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածությւոններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:



Ինչպես է ազդում աղտոտված մթնոլորտը ձեր արողջության վրա:

Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, 
ստամոքսային հիվանդություններ: Մթնոլորտի աղտոտումից առաջանում են «թթու անձրևներ», որոնք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա:



Ինչպես պահպանենք մտնոլորտը աղտոտումից:


Իմ կարծիքով մթնոլորտը աղտոտումից պահպանելը դժվար գործ է, բայց ոչ անհնար, դրա համար պետք է շատ երկար տարիներին:Օրինակ փոխադրամիջոցները վառելիքի այրման համար օգտագործում են թթվածինը իսկ այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը, այս դեպքում եթե փոխադրամիջոցները աշխատեն հոսանքով, դրանց վառելիքի այրման համար պետք չի գա մթնոլորտի թթվածինը և այդպես մենք կարող ենք որոշակի չափով մթնոլորտը պահպանել աղտոտումից: Եթե այսպես աշխատեն օրինակ մի քանի արտադրամասեր մենք մթնոլորտի աղտոտումը կհասցնենք նվազագույնի:Ինձ թվում է մթնոլորտը աղտոտումից պաշտպանելու համար պետք է ուղղակի սպասել, քանի որ տեխնիկան զարգանում է:Iմ կարծիքով ժամանակի ընթացքում կզարգանա տեխնիկան, մեքենաները և նավերը կլինեն օրինակ ջրով, և այդ դեպքում մթնոլորտը այլևս չի աղտոտվի:














Комментариев нет:

Отправить комментарий