Մի իմաստուն ծերունի ասաց ինձ.
-Ամբողջ օրը դու քայլում ես, աշխատում, մտածում, տեսնում, լսում, ուտում: Մարմնիդ բոլոր մասերը աշխատում են քեզ համար՝ ձեռքերդ, ոտքերը, աչքերդ, ականջներդ, ուղեղդ, և օգնում են քեզ անել այս կամ այն բանը: Իսկ գիշերը, երբ-որ դու քնում ես նրանք հանգստանում են, բոլորն էլ հանգստի մեջ են: Բայց կա մարմնի մի մաս, որը գիշեր-ցերեկ աշխատում է քեզ համար առանց հանգստի: Դա քո սիրտն է: Դրա համար, երբ-որ սիրտդ ինչ-որ բան է ուզում, մի նեղացրու նրան, տուր նրան այն ինչ ուզում է, չէ որ նա միշտ էլ արթուն է և աշխատում է նույնիսկ այն ժամանակ, երբ դու հանգիստ քնած ես:
Комментариев нет:
Отправить комментарий