среда, 28 января 2015 г.

Աշոտ Երկաթ

Իշխանություն914թ - 928թ
Լրիվ անունԱշոտ Բ Բագրատունի
Վախճանի վայրՍևան
ԱզգությունՀայ
ՀարստությունԲագրատունի

Կենսագրություն- Աշոտ Բ Երկաթը Սմբատ Ա-ի որդին էր: Նա Բագրատունիների դինաստիայի  ամենահզոր թագավորներից Էր: Նրա ուժեղ կամքի և հզորության  համար ժողովուրդը նրան անվանել է Երկաթ:Նա գահակալության է եկել 914թ, երբ Հայաստանի դրությունը   շատ   ծանր էր: 

ԱՇՈՏ ԵՐԿԱԹԻ  ՆԵՐՔԻՆ և ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 

Սմբատ Ա-ի դաժան մահից հետո երբ գահը  անցավ Աշոտ երկաթին, 915թ արաբները Յուսուֆ ամիրայի գլխավորությամբ կրկին ներխուժեցին Հայաստան: Աշոտը իր եղբոր Աբասի հետ կարողացավ ազատագրել  մի շարք հայկական հողեր: Նա դիմեց նաև Բյուզանդիայի կայսր Կոստանդին Ծիրանածնին, որն  էլ ճանաչեց Աշոտին որպես հայոց թագավոր և զորք տրամադրեց: Աշոտ Երկաթի հորեղբորոդին  ՝ Աշոտ Շապուհյանը միավորվել էր Յուսուֆի հետ, իսկ վերջինս էլ նրան ճանաչել   էր  որպես հայոց թագավոր:Ճիշտ  է, կաթողիկոս Հովհաննես  Դրասխանակերտցին  հաշտեցրեց նրանց և Վաղարշապատը  տվեց Աշոտ Շապուհյանին, բայց վերջինս շարունակում էր պայքարել թագավորի դեմ:Այդ ժամանակ Աշոտ երկաթի դեմ դուրս եկավ իր աները ՝ Գարդմանա  իշխան Սահակ  Սևադան: Թագավորի դեմ ապստամբեց նաև ՈՒտիքի իշխան Ցլիկ Ամրամը:Աշոտը ստիպված էր քաշվել Սևանի իր ամրոցը և այնտեղից պայքարել իր թշնամիների դեմ: Սևանի ճակատամարտում Աշոտ Երկաթը իր զորապետ Գևորգ Մարզպետունու հետ միասին կարողացավ պարտության մատնել Յուսուֆ Ամիրայի Բեշիր զորապետին; Այդպիսով Աշոտ Երկաթը վերականգնեց Բագրատունիների թագավորությունը: 922 թ նա ստացավ <<Շահնշահ Հայոց և Վրաց >> տիտղոսը:

Комментариев нет:

Отправить комментарий