воскресенье, 30 августа 2015 г.

Տարօրինակ է աշունը,ես էլ եմ տարօրինակ ասում են

Ինչու՞ ենք մենք սիրում աշունը, դե, հա, գեղեցիկ, հետաքրքիր, տաք ու գույնզգույն, բայց ընդամենը եղանակ է , ինչու՞ ենք աշուն ասելուց միշտ տխրում, ինչ է պարունակում այդ բառը իր մեջ, որ մենք տխրում ենք, մի՞թե չկա այդ բառի մեջ ոչինչ, որ ստիպի մեզ ժպտալ, մի՞թե կարելի է տխրել վառ գույներից, ի՞նչ են հիշեցնում մեզ այդ գույները, կամ ի՞նչ է նշանակում տխրել, դե, լավ հարցերս շատ եղան։ Աշունը ուղղակի եղանակ է, մնացած բոլորի նման, կամ միգու՞ցե տարբերվում է, դե, հա, իհարկե տարբերվում է, չէ՞, որ մենք  տխրում ենք, դա է տարբերությունը։ Երանի մի օր հասկանամ թե ինչու են մարդիկ տխրում, այդ ժամանակ միգու՞ցե ես էլ սկսեմ տխրել։ Ասում են խոսում է աշունը, խոսում են գույները, եթե անկեղծ, ես չեմ լսում, և՞, ի՞նչ է ասում, ի՞նչու ես չեմ լսում, գիտե՞ք, իրականում նա չի խոսում, ուղղակի դուք ցանկանում եք լսել նրան, ահա և վերջ։ Տարօրինակ է աշունը, ես էլ եմ տարօրինակ, ասում են։ Նույնը, բայց նորից, եկավ աշունը ու նորից փոխեց ամեն ինչ, գույները, եղանակը, կյանքը, իսկ մե՞նք, չէ՞, որ մենք նույնպես փոխվում ենք, իսկ ո՞վ է փոխում մեզ, աշու՞նը։

Տերյանական տրամադրություն

Առհասարակ  Տերյանի  բանաստեղծությունները  տարբերվում են: Նա ամեն ինչ  շատ պարզ, գեղեցիկ  ու չափազանցված  է ներկայացնում: 
Երբ-որ  կարդում ես  Տերյան, նա  ամբողջությամբ  վերցնում է  քեզ   իրականությունից  անջատում ու ստիպում  մտածել  էնպիսի բաների մասին, ինչի  մասին  առօրյայում   չես մտածի, քեզ  մտածելու  տեղիք է  տալիսինչ-որ  բաներ  որոնելու,  փորձելուհասկանալու:  
Տերյանը  ստիպում է  հասարակն  ու  գեղեցիկը  ընկալել որպես   արտասովոր  ու   անհասանելի բան:  Օրինակ՝ նա իր տեսած  գեղեցկությունը  չափազանցված է  ներկայացնում,  մի տեսակ  աստվածացնում է  իրականությունը  և սովորեցնում  գնահատել ունեցածդ:
Սիրում եմ Տերյան,  բայց  ոչ  միշտ   կարող եմ  Տերյան  ընթերցելՆկատի ունեմ  տրամադրության  հետ է  կապված  Տերյան կարդալըՉեմ կարողանա  Տերյան  կարդալեթե  բարձր  տրամադրություն  ունեմեթե  հագեցած  օր եմ  ունենում,  եթե ընկերներով ենք  ընթերցում,  ուղղակի անհնար է:  Տերյանը մի տեսակ  մենակություն  է սիրում,  մենակություն,  տխուր կամ  սովորական  տրամադրություն և ազատ  ժամանակ:

ՈՒ  հետաքրքիր է նրանովոր կարդալով  Տերյան սկսում ես  նրա  զգացմունքները  համեմատել  քո  զգացմունքների հետու  շատ-շատնմանություններ  ես գտնում:  Տերյանով էլ ես  սկսում  ինքդ  քեզ  բացահայտել,  որովհետև  դու  չես  կարդում  Տերյանը որպես  դաս,  կամ անգիր  սովորելու  համարայլ  Տերյանը  կարդում ու զգում ես   հոգով զուտ  ներքին  բավարարվածության համար:

Իմաստունը



Մի իմաստուն ծերունի  ասաց  ինձ.

-Ամբողջ օրը դու  քայլում ես, աշխատում,  մտածում,  տեսնում, լսում, ուտում: Մարմնիդ  բոլոր մասերը  աշխատում են  քեզ համար՝  ձեռքերդ,  ոտքերը, աչքերդ, ականջներդ,  ուղեղդ, և օգնում  են քեզ  անել այս կամ այն բանը:  Իսկ  գիշերը, երբ-որ  դու քնում ես նրանք  հանգստանում են, բոլորն էլ հանգստի մեջ են: Բայց կա  մարմնի մի մաս, որը  գիշեր-ցերեկ  աշխատում է քեզ համար  առանց  հանգստի: Դա քո  սիրտն է:  Դրա համար, երբ-որ  սիրտդ  ինչ-որ  բան է  ուզում, մի նեղացրու նրան, տուր նրան այն ինչ ուզում է, չէ որ  նա միշտ էլ  արթուն է և  աշխատում է նույնիսկ այն  ժամանակ, երբ դու  հանգիստ քնած ես:

Առաջադրանք

1.Աղջիկը սիրում էր տղային։
Գիտեր, որ նա ամենահմուտ ցլամարտիկն է։
Նա բոլորից լավ էր տիրապետում մուլետին, իսկ փայլատակող սուրը կարծես նրա ճկուն ձեռքի շարունակությունը լիներ։ Սակայն չնայած նա ամենաճկունն ու արագաշարժն էր, գեղեցիկն ու անվախը, այդպես էլ հռչակավոր մատադոր չդարձավ։
Մատադոր լինելու համար նրան պակասում էր ամենագլխավորը: Նա չէր կարողանում սպանել:


2. Հէ՜յ ագահ մարդ, հե՜յ անհոգ մարդ, միտքդ երկար, կյանքըդ կարճ,
Քանի՜ քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նըրանք կյանքից, թե ի՛նչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրվան էս ճամփեդ։
3. բակլան քաշած ցանել-իր քմահաճույքով, ցանկացած
ձևով վարվել
անարգանքի սյունին գամել-հրապարակով խայտառակել,
քննադատել
Պրոկրուստյան մահիճ-չափ, որից այն կողմ անցնել չի կարելի`
պատժվում է
քոռ աչքից արտասուք-ժլատից փող
գլուխը գետին դնել-մեռնել
4.  Դարձվածքը  իմացածն ավելի  արտասովոր և  համեմատություններով  ներկայացնելու ձև է: Դարձվածքը  ունի իր հատուկ ոճը, որը   տեքստերը    դարձնում է  ավելի հագեցած:
5.
1. մետասաներորդ  ժամու- ուշացած, ուշացումով
2.մեկին բագին կանգնել-մեկին  պաշտամունքի առարկա  դարձնել
3.մինչև  բերանը լեցուն  բաժակ- մեծ դառնություն, ցավ պարունակող
4.ժամուն  գալինքա՞  մի գողցերեմ-ի՞նչ  մեծ հանցանք եմ արել
5. Քերթի ժամից էլ ընկնել, Քարահունջի պատարագից էլ-Միանգամից երկու բանի  ետևից  ընկնել,  ու ոչ մեկին չհասնել
6. Հայկական ժամադրություն-  ուշացում, ուշանալու սովորություն
 7. աղջկան բազար- տղաների և աղջիկների հանդիպման վայր
8. ժամի դուռ ընկնել- մուրացկանություն անել
9. Ժամանակի վրա խաղալ- ժամանակը  դիտավորյալ  ձգել
10. աչքում մազ  բուսնել-տանջանքներ  կրել
11.բադան  կապվել-պարսպի պես շարժվել
12. Նիսյա  բազար անել- դատարկ  խոսակցություն տանել
13. բազար քաշել- հրապարակ հանել
14.էժան  չտնտեցնել-արժանին  հատուցել
15.էլեշ պելեշ- աղմուկ, ժխոր

Բնական աղետներ

Ձեր ցանկությամբ ներկայացրեք որևէ բնական աղետ:Նշել բնական աղետի առջացման պատճառները,բացահայտելով մարդկային գործոնի դերը,հնարավորության դեպքում բերել օրինակներ:


Երկրաշարժ.

Տարբեր ժամանակաշրջաններում երկրաշարժերի առաջացումը բացատրվել է տվյալ ժամանակներում ընդունված պատկերացումների համաձայն և հիմնականում կապվել է տարատեսակ կենդանիների շարժումների հետ։ Այսպես օրինակ, հին  Չինաստանում երկրաշարժերի «մեղավորը» ցուլն էր, Ճապոնյայում ձուկը,Հնդկաստանում խլուրդը և այլն։ Առաջին անգամ երկրաշարժերի բացատրությունը երկրի ընդերքում որոնելու վարկածն արտահայտել է հին հույն փիլիսոփա Արիստոտել։ Նա համարում էր, որ  երկրի վրա առաջացող քամիները ճեղքերի և քարանձավների միջոցով մտնելով Երկրի ընդերք, այնտեղ առկա կրակի պատճառով ուժեղանում են և սկսում ճանապարհ որոնել դեպի Երկրի մակերևույթ, հենց դրա ժամանակ էլ տեղի են ունենում երկրաշարժերը։ Այս վարկածը թեև իր մեջ չի պարունակում ոչ մի լուրջ գիտական բացատրություն, սակայն երկար ժամանակ ընդունվել է որպես երկրաշարժերի առաջացման հիմնական վարկած։ Դրա շնորհիվ մինչև այժմ էլ մնացել է «սեյսմավտանգ եղանակ» հասկացությունը։

Ինչ ազդեցություն ունի աղետը բնական միջավայրի վրա:

Աղետը  պատահար է, որը լինում է բնական կամ տեխնածին: Աղետի արդյունքում մահանում են շատ մարդիկ և պատմության մեջ լինում են անուղղելի հետևանքներ: Բնական աղետների պատճարռներ կարող են հանդիսանալ՝ բախում տիեզերական մարմնի հետ, արևի ակտիվության բարձրացում, հրաբխային ակտիվություն, երկրակեղևի սալերի շարժ և իհարկե շրջակա միջավայրի աղտոտում: Բոլոր տեխնածին աղետների պատճառը հանդիսանում է մարդը: Տեխնածին աղտեների պատճառ կարող են հանդիսանալ՝ վթար, մարդու վատ ուսուցնում, մարդու անուշադիր վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, աշխատանքայինկարգապահության ցածր մակարդակ կամ դրա բացակայություն:
Բնական աղետներ են՝ երկրաշարժ, ցունամի, ջրհեղեղ, հրաբուխների ժայթքում,տորնադո, սողանքներ, քարաթափում ձնահյուս, փոշեփոթորիկ, մրրիկ, փոթորիկ, պտտահողմ, երաշտ, խորշակ:

Ինչպես կարելի է պայքարել այդ աղետի դեմ:

Իմ կարծիքով, բնական աղետների դեմ մենք չենք կարող լիարժեք պայքարել, փորձը ցույց է տալիս, որ կանխատեսումները ոչ միշտ են ճիշտ լինում, շատ հաճախ մարդկանց խուճապի են մատնում, թե երկրաշարժ է լինելու, բայց իրական երկրաշարժները լինում են ավելի անսպասելի, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իմանալ, թե ինչ միջոցներ կարող ենք ձեռնարկել հնարավորինս քիչ տուժելու համար: Օրինակ` շատ կարևոր է, որ բոլորը՝ առանցտարիքային սահմանափակումների իմանան պաշտպանվել երկրաշարժերից: Անհրաժեշտ է խուճապի չմատնվել, շենքի ստորին հարկերում գտնվելիս անհապաղ դուրս գալ և հեռանալ դեպի բաց, անվտանգ տարածություն: Վերին հարկերում գտնվելիս պատսպարվել ապահով տեղում՝ հեռու մնալով արտաքին պատերից և պատուհաններից: Ընկնող բեկորներից կարելի է պաշտպանվել՝ մտնելով սեղանների և մահճակալների տակ: Բացառել վերելակի օգտագործումը:
Փողոցում գտնվելիս՝ հեռանալ շենքերից և հաղորդալարերից դեպի բաց տարածություն, իսկ տրանսպորտում գտնվելիս՝ այն կանգնեցնել բարձրահարկերից հեռու և մնալ տեղում մինչև ցնցումների ավարտը:









Մարդը և նրա շրջակա միջավայրը

Ինչու  են պետք էկոլոգիական գիտելիքները, ինչու առաջացավ «Էկոլոգիա» գիտությունը:


Էկոլոգիական գիտելիքները պետք են բոլորին, դրանք օգնում են մեզ հասկանալ ինչպես հնարավորինս քիչ աղտոտել բնությունը: Եթե մենք չունենաինք էկոլոգիական գիտելիքներ մենք չէինք իմանա թե ինչպես է պետք ճիշտ օգտագործել բնությունը և նրա ռեսուրսները, որպեսզի ժամանակի ընթացքում երկրագունդը չզրկվի իր օգտակար հանածոնրից: Էկոլոգիա գիտոթյունը առաջացավ որովեհտև պետք է լիներ մի գիտություն, որ կանոնակարգեր մարդկանց կողմից բնության շահագործումը:

2.     Ինչպիսի միջավայրում է ապրում մարդը: Ինչպես եմ միմյանց վրա ազդում մարդը և շրջակա միջավայրը: Ինչ դեր ունի բնությունը մարդկության զարգացման գործում: 

Մարդն ապրում է այն միջավայրում որը որ ստեղծել է հենց ինքը ` մարդը։ Ես կանվանեյի այդ միջավայրը նոռմալ միջավայր, քանի որ չեմ տառապում ոչ մի խնդիրներով դրա պատճառով։ Մարդն ու շրջակա միջավայրը այզդում են միմյանց վրա տարբեր կերպով։ Օրինակ բերեմ մի սովորական գյուղացու, որը որ տնկում է ծառեր, վարում է իր հողը, աճեցնում է ինչ որ կցանկանա, նա օգուտ է տալիս հողին, պարարտանյութեր ավելացնելով (խոսքը գնում է բնական պարարտանյութերի մասին, և դուք ինքներդ գիտեք թե դա ինչ է)։ Այս օրինակը լավ ազդեցությունն է։ Իսկ կա նաև վատը, օրինակ երբ դու գցում ես ծամոնը գետնին, հնարավոր է որ այդտեղ գա մի ծիտ, մտածի, որ դա հաց է (եթե կարողանում է մտածել, իհարկե) ուտի և սատկի։ Դա վատ օրինակ էր։ Եթե չլիներ բնությունը, ուրեմն չէր լինի մարդը։ Իսկ եթե կա մարդ ` ուրեմն կա բնություն։ Քանի որ էվոլյուցիան ստեղծել է ոչ միայն մարդկանց և կենդանիներին այլ նաև նույն ծառերը ստեղծվել են բջիջներից։


Ինչպես կառավարել մարդու միջամտությունը բնության վրա:

Նախ պետք է բարձրանա մարդու բարեխիղճ լինելու մակարդակը որպեսզիչաղտոտի բնությունը: Իսկ հաջորդը դա այն է, որ մարդուն պետք է օրենք, որովնա կտուգանվի կամ կպատժվի, եթե աղտոտի բնությունը, շրջապատը, կատարիարգելված որս:


Ինչ է սպասվում մեզ ապագայում


Եթե այսպես շարունակվի, լավ չի լինելու մեր վիճակը, այսինքն աղտոտվածմիջավայր, մի շարք հիվանդություններ և այլն: Իսկ եթե երկրագնդիբնակչությունը որոշի փրկել բնությունը պետք է պատժել անօրեններին, ստեղծելապարատներ որոնք մաքրեն արտանետումները, դադարեցնենծառահտումներն, փոխարենը ավելի կանաչապատեն, ապա կփրկեն իրենքիրենց:

















Մթնոլորտ

ԻՆչպիսի օդ ենք շնչում մենք:

Երեւանում փոշու միջին ամսական խտությունը թույլատրելի սահմանը գերազանցել է 3.1 անգամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ԱՎԾ-ն` վկայակոչելով բնապահպանության նախարարությանը:

Բացի այդ, ազոտի երկօքսիդի խտությունը նորման գերազանղել է 2.6 անգամ, իսկ ազոտի մոնօքսիդը եւ ծծմբի երկօքսիդը գտնվում են թույլատրելիի սահմաններում:

Համեմատության համար` Գյումրիում փոշու միջին խտությունը հունիսին թույլատերլի սահմանը գերազանցել է 1.9 անգամ:Նշենք, որ մյուս քաղաքներում փոշու խտությունը չի ուսումնասիրվում. միայն Արարատ եւ Հրազդան քաղաքներում չափվում է ցեմենտի փոշու խտությունը: Երկու քաղաքներում էլ այդ նորման գերազանցում է 1.2 անգամ:


Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը:

Մեր միջավայրի օդը ախտոտող գլխավոր պատճառը դա փոխադրամիջոցներն են, օրինակ ` մեքենաները,ինքնաթիռները և այլն: 
Փոխադրամիջոցները վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը իսկ այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը, որը մարդկությունը շնչում է:Երկրորդ պատճառը դա Արդյունաբերություններն են, օրինակ ` ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում հսկայական քանակությամբ գազային նյութեր: Դրանք հիմնականում վառելիքի բաղադրության մեջ եղած տարրերի օքսիդներն են` ածխաթթու գազը, ազոտի և ծծմբի օքսիդները, որոնք որ հանդիսանում են թթվային օքսիդներ:Տեղումների ժամանակ այդ նյութերը առաջացնում են թթու անձրևներ, որոնք իհարկե բացասական կերպով են ազդում շրջակա միջավայրի վրա:Գյուղատնտեսությունը նույնպես աղտոտում է օդը գյուղատնտեսական արտադրության մնացորդների այրումը և գյուղատնտեսության համար հողատարածությւոններ ազատելու և փայտածուխ արտադրելու նպատակով անտառի այրումը, որոնց պատճառով օդն աղտոտվում է կարծր մասնիկներով և ածխաթթու գազով:



Ինչպես է ազդում աղտոտված մթնոլորտը ձեր արողջության վրա:

Շրջակա միջավայրում կապարի պարունակության աճն ազդում է ուղեղի զարգացման և երեխաների աճի վրա, առաջացնում է թոքային, մաշկային, 
ստամոքսային հիվանդություններ: Մթնոլորտի աղտոտումից առաջանում են «թթու անձրևներ», որոնք ոչնչացնում են շենքերն ու հուշարձանները, լճերի ու գետերի ձուկը, թունավորում սննդամթերքը, ազդում հացահատիկային բույսերի աճի վրա, տկարացնում և սպանում են ծառերը: Արտանետված նյութերը օդում, արևի լույսի կատալիտիկ ներգործության տակ, փոխազդելով միմյանց հետ, առաջացնում են նոր նյութեր, որոնք քայքայիչ ազդեցություն կարող են ունենալ երկրի էկոհամակարգի և մթնոլորտի շերտերի վրա:



Ինչպես պահպանենք մտնոլորտը աղտոտումից:


Իմ կարծիքով մթնոլորտը աղտոտումից պահպանելը դժվար գործ է, բայց ոչ անհնար, դրա համար պետք է շատ երկար տարիներին:Օրինակ փոխադրամիջոցները վառելիքի այրման համար օգտագործում են թթվածինը իսկ այրման թունավոր արգասիքները արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը, այս դեպքում եթե փոխադրամիջոցները աշխատեն հոսանքով, դրանց վառելիքի այրման համար պետք չի գա մթնոլորտի թթվածինը և այդպես մենք կարող ենք որոշակի չափով մթնոլորտը պահպանել աղտոտումից: Եթե այսպես աշխատեն օրինակ մի քանի արտադրամասեր մենք մթնոլորտի աղտոտումը կհասցնենք նվազագույնի:Ինձ թվում է մթնոլորտը աղտոտումից պաշտպանելու համար պետք է ուղղակի սպասել, քանի որ տեխնիկան զարգանում է:Iմ կարծիքով ժամանակի ընթացքում կզարգանա տեխնիկան, մեքենաները և նավերը կլինեն օրինակ ջրով, և այդ դեպքում մթնոլորտը այլևս չի աղտոտվի: